Հայաստանի հրաձիգները Նորվեգիայի Համար քաղաքից բարձր տրամադրությամբ կվերադառնան հայրենիք: Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջնության մեկնարկում, 10մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևում / 30 + 30 կրակոց / երևանցի Լիլիթ Մկրտչյանը նվաճել է չեմպիոնի, իսկ գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը ՝ փոխչեմպիոնի կոչումը:
Մրցումների հաջորդ փուլում, խառը վազք մրցաձևում , բայց ՝ 20 + 20մ կրակոցով, նշած մարզուհիները, նույն հերթականությամբ կրկին դարձան Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն:
Չորս մեդալ նվաճեցին նաև երիտասարդական առաջնության մեր ներկայացուցիչները:
Վազող թիրախ նորմալ վազք և խառը վազք մրցաձևերում երևանցի Գոհար Հարությունյանը և գյումրեցի Գոռ Խաչատրյանը տղաների և աղջիկների անհատական պայքարում արժանացան երկուական ոսկե մեդալի:
Հիշեցենք, որ բոլոր մրցաձևերում թիրախների հեռավորությունը կրակագծից 10 մետր է:
Թիմը մրցավայր է ուղեկցել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Հայաստանի նշանառուները առաջիկայում իրենց դիպուկությունը կդրսևորեն աշխարհի առաջնությունում և գավաթի խաղարկության փուլերում: