ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ

11:07 - 29 Մար, 2022

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվել է ազատ ընբշամարտի Եվրոպայի առաջնությունը:  Մրցագորգ ելած Հայաստանի ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ Արման Անդրեասյանը / 70 կգ/: Վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի սանը հաջողությամբ է  հաղթահարել  նախնական փուլերի արգելքները, մտել է եզրափակիչ և այսօր երեկոյան ոսկե մեդալի համար գոտեմարտելու է  վրաց հեղինակավոր վարպետ Զուրաբ Յակուբաշվիլու հետ:

<< Բրոնզի >>  համար այսօր, դարձյալ երեկոյան մրցահերթում, պայքարի կելնի Մանվել Խնձրցյանը / 57 կգ /:

Հնարավոր է երրորդ մրցանակակիր դառնա  նաև Արման Ավագյանը / 79 կգ /, եթե , իհարկե, նա հաղթանակներ տանի սփոփիչ և դրան հաջորդող մեդալային գոտեմարտում:

Հայաստանի պատվիրակներից այսօր մրցելույթները կսկսեն Արսեն Հարությունյանը / 61 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ / և Հովհաննես Մխիթարյանը / 92 կգ /:

 

Այլ նորություններ