Փորձելու ենք արտացոլել մեր 25 տարվա աշխատանքը. Հրաչյա Ռոստոմյան

13:00 - 24 Սեպ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սեպտեմբերի 28-ից 30 տոնելու է ՀԱՕԿ հիմնադրման 25-ամյակը: Այդ առիթով ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց առաջիկ միջոցառումները և ներկաներին պատմեց «Օլիմպավան»-ի շահագործման և հնարավորությունների մասին: 

Պարոն Ռոստոմյան դուք նշել էիք, որ ՀԱՕԿ 25-ամյակի միջոցառումներին ներկա է լինելու նաև ՄՕԿ-ի նախագահը, ի՞նչն է պատճառը, որ Բախը չի ժամանելու Հայաստան:

Այդ օրերին ՄԱԿ-ի վեհաժողովն է լինելու Նյու Յորքում, որտեղ քննարկվելու են սպորտի հետ կապված հարցեր և Թոմաս Բախը պետք է ներկա գտնի այդ վեհաժողովին, քանի որ ՄԱԿ-ը կոնվենցիա պետք է ընդունի սպորտի վերաբերյալ:

Ռեգիոնալ ֆորումի օրակարգն արդեն հայտնի՞ է:

Քննարկվելու են Ռիո-2016-ի վերաբերվող հարցեր, որտեղ ներկա կլինի նաև Հայաստանի հանրապետությունում Բրազիլիայի դեսպանը, ով կներկայացնի, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում Ռիոյում: Կներկայացվեն Ռիոյում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Տարբեր ազգային օլիմպիական կոմիտեներ կներկայացնեն իրենց աշխատանքերը, իսկ ՀԱՕԿ-ի կողմից ելույթ կունենա հակադոպինգային հանձնաժողովի նախագահ Արեգ Հովհաննիսյանը, ով կներկայացնի, թե ինչ աշխատանք ենք մենք տանում արգելված խթանիչներ դեմ պայքարում: Մեծ ելույթով հանդես կգան նաև Ռուսաստանի օլիմպիական միջազգային համալսարանի ներկայացուցիչները, իսկ պատվիրակությունը կղեկավարի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Լև Բելոուսովը: Մենք շատ հյուրեր կունենանք, ընդհանուր առմամբ մոտ 70 հյուրերի ենք սպասում:

 Բացի «Օլիմավան»-ի բացման արարողությունից, ՀԱՕԿ-ը ուրիշ ի՞նչ միջոցառումներ է նախատեսում:

Մենք պետք չմոռանանք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի 100-րդ տարելիցը: Փորձեցինք զերծ մնալ շռայլ տոնակարություններից, կլինեն միայն մարզական միջոցառումներ: Հասկանալի պատճառներով ավելի զուսպ ենք լինելու՝ փորձելու ենք արտացոլել մեր 25 տարվա աշխատանքը:  Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում նախատեսում ենք 8 մարզաձևերի  ցուցադրական ելույթներ:

Ի՞նչ կարգով են շահագործման հանձնվելու օլիմպիական ավանը:

Շահագործման կարգը շատ պարզ է:  Բնականար մենք այն կտրամադրենք ազգային հավաքականներին, որ մարզվեն հենց այդ դահլիճներում: Այնտեղ կլինի նաև օլիմպիական հերթափոխի համալիր մարզադպրոց: Այն կլինի սկսնակ երեխաների համար: Բացի ուսումնամարզական հավաքներից ամեն ինչ անվճար է լինելու մարզիկների և մարզիչների համար: 

Իսկ բյուջե՞ն:

Հիմա ես չեմ կարող հստակ թիվ ասել, երբ բոլոր կառույցների շինարարությունն ավարտենք այդ ժամանակ պարզ կլինի: Դրա համար էլ ստույգ թիվ չունենք: Բայց պետության կողմից սպորտին տրամադրվող գումարը վաղուց գերազանցել ենք մի քանի անգամ: 

Այլ նորություններ