ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՌԻՆԳ ԿԵԼՆԵՆ . . .

11:37 - 05 Ապր, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի  որակավորման համակարգը և քաշային կարգերը։ 

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը ասել է, որ ՄՕԿ –ը վաղօրոք բռնցքամարտում  մի շարք փոփոխություններ էր առաջարկել:

Ֆեդերացիային հաջողվել է կատարել բոլոր  դիտարկումները:

ՄՕԿ-ի հետ համատեղ  մշակվել է  Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ  և կանանց վեց  օլիմպիական քաշային կարգերը:  Տղամարդիկ ՝  51 կգ,  57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր  քաշ:

Կանայք՝  50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ քաշային կարգեր: 

Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումներն  անցկացվել տղամարդկանց ութ  և կանանց հինգ քաշային կարգերում:

Ի դեպ, Տոկիոյի սուգատեսում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Հովհաննես Բաչկովը 63կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր:  

 

Այլ նորություններ