ԽՈՑԱՍՈՒՍԵՐԱԿԻՐ ՔԱՌՅԱԿԸ

11:57 - 26 Մայ, 2022

Թբիլիսիում վաղը կմեկնարկի  սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը  այսօր մրցավայր ուղեկցեց  խոցասուսերակիրներ Էդվարդ Օվիկյանին, Միքայել Ղազարյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Գևորգ Մխոյանին:

Մեր տղաները լավ մարզավիճակում են և մարտուղյակ կելնեն  հաջողության հասնելու նպատակով:

Այլ նորություններ