ՓԱՐԻԶԻ ՏՐՈԿԱԴԵՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ

12:07 - 24 Հուն, 2024

<< Փարիզ – 2024 >>  օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  արդյունավետ է  օգտագործում  առկա  կառույցները, այդ թվում՝ կամուրջները: Դրանցից, օրինակ, Տրոկադերոն Սենա գետով ձգվող կամուրջ է: Այն   կառուցվել է 1808-1814թթ. Ընդհանուր երկարությունը 155,  իսկ լայնությունը՝ 35 մետր է։ Հակառակ կողմում  վեր է հառնել  Էյֆելյան աշտարակը։ Արդեն հայտնի է, որ  օլիմպիական խաղերի ընթացքում ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի են ունենալու նշած կամուրջի շուրջ։

Ամառային  համաշխարհային 33 –րդ մարզահանդեսի   բացման արարողության ժամանակ պատվիրակությունների անդամները կքայլեն կամրջի կողքով։ Հարակից տարածքներում կմրցեն  մարաթոնյան վազքի,  մարզական  քայլքի, խճուղային հեծանվավազքի, եռամարտի, բաց ջրերում լողի մասնակիցները:

Համապատասխան հատվածներում  կտեղադրվեն շարժական տրիբունաներ՝ 3000-13000 հանդիսականի համար:  

Նշած կառույցը  գտնվում է օլիմպիական գյուղից 12 կմ հեռավորության վրա։

Այլ նորություններ