ՄԵԾԱՆՈՒՆ ՀՐԱՁԳՈՒՀՈՒ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

12:07 - 18 Ապր, 2026

Համաշխարհային հրաձգությունում բարձրագույն նվաճումներով է  աչքի ընկել ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոն և 57 ռեկորդների հեղինակ, սպորտի վաստակավոր վարպետ, երևանցի Զինաիդա Սիմոնյանը:

Անվանի նշանառուն մեզանում համարվում է Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշը:

Արժանին պետք է մատուցել  մարզաձևի համապետական ֆեդերացիային / նախագահ՝  Արթուր  Հովհաննիսյան /, քանզի կրակագծի մեծ վարպետի անժամանակ մահից հետո, արդեն 14 –րդ անգամ անընդմեջ, անցկացվում է նրա անունը հավերժացնող հուշամրցաշարը:

Երևանի հրաձգության մարզադպրոցում սկսված ստուգատեսին այս անգամ հայտավորված են 91 մարզիկ – մարզուհիներ: Ծրագրում ընդգրկված է ութ մրցաձև և խաղարկվում է մեդալների 11 հավաքածու:

Առաջինը իրենց հարաբերությունները որոշեցին 14 խառը / տղամարդ,  կին / զույգեր: 10 մետր հեռավորությունից, 60 –ական կրակոցներից հետո, լավագույն եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Բենիկ Խլղաթյան – Նարե Գաբրիելյան / 476, 7 միավոր /, Գոռ Մանուչարյան – Աննա Պողոսյան / 465, 9 / և Ալեքսեյ Բեսարաբ – Քրիստինա Միքայելյան / 398, 6 /:

Մրցումները կավարտվեն վաղը՝ ապրիլի 19 –ին:

Այլ նորություններ