
Կիբերսպորտի / տեսախաղերի մրցումներ, որի խաղային գումարը կազմում է 272 միլիարդ դոլար / խաղեր անցկացնելու նախաձեռնությունը մեծ ոգևորություն էր առաջացրել օլիմպիական շարժման շահագրգիռ կողմերի և կիբերսպորտի համայնքի շրջանում: Նրանք բոլորը անհամբեր սպասում էին առաջին ստուգատեսին:
Անցյալ տարի միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Սաուդյան Արաբիայի ԱՕԿ –ը մանրամասն քննարկել էին միջոցառման հայեցակարգը և հայտարարել էին իրենց գործընկերության մասին:

Վերջերս կողմերը և կիբերսպորտի աշխարհի գավաթի խաղարկության հիմնադրամը կրկին բանակցել են ու վերանայել նախաձեռնությունը։ Նրանք փոխադարձաբար համաձայնել են, որ դադարեցնում են համագործակցությունը այդ հարցի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, կողմերը կշարունակեն իրենց նկրտումները՝ առանձին ուղիներով։
ՄՕԿ-ը, իր հերթին, կմշակի օլիմպիական կիբերսպորտի խաղերի նոր մոտեցում և կորոնի գործընկերության նոր մոդել։ Դա հնարավորություն կտա ավելի համապատասխանեցնել կիբերսպորտի խաղերը օլիմպիական շարժման երկարաժամկետ նպատակներին, տարածել հնարավորությունները՝ նպատակ ունենալով առաջին խաղերը հնարավորինս շուտ անցկացնել։
Օլիմպիական շարժման շահագրգիռ կողմերի և կիբերսպորտի համայնքից ստացված արձագանքները ցույց են տալիս, որ նախաձեռնության նկատմամբ կա մեծ հետաքրքրություն, ցանկություն և զգալի աջակցություն։ Ի դեպ, ՄՕԿ-ը կիբերսպորտի օլիմպիական խաղերի ստեղծման մասին հայտնել էր 2024թ. հուլիսի 23-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած 142-րդ նստաշրջանում: