
Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբը մեր երկրից առաջինն է, որը կարողացավ նվաճել եվրոպական գավաթների փլեյ-օֆֆ –ի մասնակցության ուղեգիր։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրում, երեկ երևանյան թիմը, արտագնա խաղում 0:2 հաշվով զիջեց Կիևի «Դինամո»-ին։ Չնայած պարտությանը, մեր ֆուտբոլիստները մրցաշարային աղյուսակում վեց միավորով հանգրվանեցին 19-րդ տեղում և գարնանը կմասնակցեն անցումային փուլին։
1/16 եզրափակիչում «Նոա»-ի մրցակիցը կլինի Նիդերլանդների «ԱԶ» կամ Սլովենիայի «Ցելե» թիմերից մեկը:
Առաջին ությակում տեղ գրավածները հանդես կգան 1/8, իսկ 9–24-րդ տեղերինը՝ 1/16 եզրափակիչում։
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը նշանակված է առաջիկա հունվարի 16-ին։ Առաջին հանդիպումները նախատեսված են փետրվարի 19-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին։
«Շնորհավորում եմ իմ խաղացողներին՝ պատմական նվաճման համար: Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ թիմը կխաղա այս փուլում: Սա հաջողություն եմ համարում ու հպարտ եմ դրանով: Ութ միավոր ենք վաստակել. երկուական հաղթանակ, պարտություն, ոչ-ոքի ենք գրանցել և արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ փուլ»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը: