Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում առաջիկա հուլիսի 24 –ին կմեկնարկի Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան 16 –րդ փառատոնը:
Փառատոնի ՝ խաղաղության ջահը բոցավառվել է Հռոմի Արա Պացիս Ավգուստաե / Ara Pacis Augustae / հուշահամալիրի զոհասեղանի կրակից:
Ներկա են եղել ԵՕԿ –ի , մրցումների կազմկոմիտեի, Սլովակիայի, Իտալիայի ԱՕԿ –ների և Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը ասել է, որ տարեսկզբին հաջողությամբ է ավարտվել Վուոկատտիի ձմեռային փառատոնը և վստահություն է հայտնել, որ նույնը կլինի հուլիսին ՝ Բանկա Բիստրիցայի մարզահանդեսում:
Ջահը հանձնվել է փառատոնի կազմակերպիչներին: Մինչ բացման արարողությունը կրակը կշրջի Սլովակիայի քաղաքներով և գյուղերով:
Սպասվում է Եվրոպայի 48 երկրների ԱՕԿ-ների 14 – 18 տարեկան շուրջ 3000 մարզիկ – մարզուհիների մասնակցություն:
Բանկա Բիստրիցայում մասնակիցները հանդես կգան 11 մարզաձևերում և միասնության ուղերձ կհղեն Եվրոպայի երիտասարդությանը:
Հայաստանի պատվիրակները նույնպես հանդես կգան ասպարեզներում: Նախատեսված է մրցավայր գործուղել սպորտային մարմնամարզություն, լող, ձյուդո, բադմինթոն,աթլետիկա, հեծանվային սպորտ և թենիս մարզաձևերի ներկայացուցիչներ: