Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

16:59 - 13 Հուն, 2016

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հունիսի 13-ին ռինգ դուրս եկան կիսաեզրափակչի մասնակիցները:

49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվեցին Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճեցին Եվրոպայի առանության բրոնզե մեդալներ:

Հունիսի 13-ին մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  ՀԲՖ մամուլի ծառայության

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ