Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հաջողությամբ պսակվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի մեկնարկը:
Ռաֆայել Հարությունյանը և Կարեն Մարգարյանը / երկուսն էլ ՝ 81 կգ / գոհացնող մրցելույթներ ունեցան:
Ռաֆայել Հարությունյանը պոկեց 160 կգ, հրեց 194 կգ և երկամարտի 354 կգ գումարով նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը ու պարգևատրվեց ոսկե մեդալով:
Լավագույն քառյակը երկամարտի 337 կգ / 152 կգ + 185 կգ / արդյունքով եզրափակեց Կարեն Մարգարյանը:
Հայաստանի հավաքականից այսօր պայքարի կելնեն 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը և կանանց մրցաշարի մասնակից, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը: