
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Նոան» կմասնակցի կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարին։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Աբովյանում Սանդրո Պետրովիչի գլխավորած թիմը 3:2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային»:
Երևանցիներից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան, բրազիլացի հարձակվող Մատեոս Բարոզոն եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
Նշենք, որ մրցակիցների առաջին խաղում հաղթել էր «Նոան» / 4:1 /: Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով մեր թիմը 7:3 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոնի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:
Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա Նիոնում ՝ այսօր, օգոստոսի 29-ին, որտեղ հայտնի կդառնան «Նոաի»-մրցակիցները։
Հանդիպումից հետո գլխավար մարզիչ Պերկովիչը շնորհավորել է իր ֆուտբոլիստներին, թիմի ողջ անձնակազմին, երկրպագուներին, ովքեր իրենց կողքին են եղել։ Նա նաև երջանիկ է անվիճելի արդյունքի և Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ եվրագավաթներում ներկայացնելու համար: