ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

11:17 - 24 Հուն, 2022

Ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային  ֆեդերացիաների ասոցիացիան (ASOIF) հրապարակել է իր կազմում ընդգրկված անդամների կառավարման գործընթացների  արդյունքները: 

Ծրագրի նպատակը միջազգային ֆեդերացիաներում  կառավարման մշակույթի ապահովումն ու շարունակական  առաջընթացի խթանումն է: 

Գրեթե բոլոր ֆեդերացիաները վերջին գնահատումից հետո  բարելավել են իրենց աշխատանքների որակն ու թափանցիկությունը:

2021-2022թթ. հարցաշարերը վերանայվել ու դարձել են  արդիական:

ASOIF-ի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիթին նշել է արդյունքների առաջընթացի մասին: Իհարկե հաշվի են առնվել համաճարակի հետևանքով միջազգային սպորտի աշխատանքները խոչընդոտած մարտահրավերները և աշխարհում տեղի ունեցող  զարգացումները:

 

 

Այլ նորություններ