Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվեց Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանը ներկայացնող Խաչատուր Ասմարյան - Վահե Նազարյան երկյակը որակավորման փուլում ճաշակեց երկուական հաղթանակ և պարտություն ու դուրս մնաց հետագա պայքարից: