« ՎԱՀԱԳՆԻ ՍԻԹԻԻ » ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

12:37 - 30 Մար, 2023

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունը ավարտվեց հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով, որը եզրափակիչ խաղում 84։75 հաշվով հաղթանակ տարավ վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Բասկետբոլի Կովկասյան լիգայի երրորդ մրցանակակիրն է ղազախական «Բարսի Ատիրաուն»։

Հայտնի են նաև լիգայի երկրորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստները.

Լավագույն խաղարկող՝ Անդրու Կուկսհաուզեն («Օլիմպի Թբիլիսի»)

Լավագույն պաշտպան՝ Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Մեդ Ֆոքսիս»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Լինթոն Աքլիզ («Օլիմպի Թբիլիսի»)

Լավագույն կենտրոնական՝ Վլադիմիր Իվանով («Բարսի Ատիրաու»)

Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան («Վահագնի Սիթի»)։

Առաջնության MVP-ն բաժին է հասել Քենեթ Միլլերին («Վահագնի 
Սիթի»)։


Բասկետբոլի Կովկասյան լիգայի 2022/2023 մրցաշրջանին մասնակցեց 8 թիմ. Հայաստանից՝ «Մեդ Ֆոքսիսը», «Վահագնի Սիթին», «Դվին–Կիլիկիան», «Նոր Բայազետն» ու «Սուպերսոնիքսը», Վրաստանից՝ «Օլիմպի Թբիլիսին» և Ղազախստանից՝ «Բարսի Ատիրաուն»։

Լուրը  հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: 

Այլ նորություններ