Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունը: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Վազող թիրախ / 10 մ. / մրցաձևում երիտասարդներից Գոռ Խաչատրյանը դարձավ հաղթող, իսկ Գոհար Հարությունյանը բավարարվեց երրորդ տեղով: Երրորդն էին նաև մեծահասակների պայքարի մասնակիցներ Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը: