Վարշավայում ավարտվեց ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքի հասավ Արման Անդրեասյանը / 70 կգ /: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Երկրորդը ճանաչվեց Արման Ավագյանը / 79 կգ /, իսկ Մանվել Խնձրցյանը / 57 կգ / և Հրայր Ալիխանյանը / 74 կգ / դարձան երրորդ մրցանակակիր: