Լույս է տեսել միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / Olympic Review ամսագրի պաշտոնական հրատարակության 124-րդ համարը: Այն օլիմպիական շարժման համար պատմական պահ է նշանավորում, քանի որ արտացոլում է նախագահ Թոմաս Բախի ղեկավարության տարիները, նրա կատարած բարեփոխումները:
ՄՕԿ-ի հեռացող նախագահը գրում է « 2020+5 օլիմպիական օրակարգի» իր ճանապարհորդության մասին. «Այս հրատարակությունը հնարավորություն է տալիս հետ նայելու այն ամենին, ինչ մենք միասին ձեռք ենք բերել. մտորումներից մինչև անձնական հարգանքի տուրք: Համարը արտացոլում է մեր համատեղ ջանքերի էությունը՝ հավատարիմ մնալով սպորտի արժեքներին, մարզիկներին առաջին տեղում դնելով և մեր դռները աշխարհին ավելի լայնորեն բացելով»։
«Լուսավոր ապագա» վերնագրով գլխավոր հոդվածը ներկայացնում է օլիմպիական շարժման ճանապարհորդությունը համաշխարհային աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ COVID-19 համավարակից մինչև աշխարհաքաղաքական ճգնաժամեր:
Հետադարձ հայացք է կատարվել օլիմպիական խաղերը վերաձևավորած բարեփոխումներին, այդ թվում՝ « Փարիզ 2024 –ի հաջողությունը », «Սպորտ, առողջություն և գործընկերության ուժ », «Պաշտպանությունը սպորտում », «Փախստականների օլիմպիական թիմ » վերնագրերն իսկ հուշում են թեմաների բովանդակությունը:
Համաշխարհային սպորտի առաջնորդները, մարզիկները և գործընկերները իրենց կարծիքն են հայտնել նախագահ Բախի թողած ժառանգության և բարեփոխումների մասին: Նրա 12-ամյա պաշտոնավարումը ներկայացված է նաև բազմաթիվ լուսանկարներով:
Նշվում է Քիրսթի Քովենթրիի ընտրությունը որպես ՄՕԿ-ի 10-րդ նախագահ: Նա առաջին կինն ու առաջին աֆրիկացին է, որը կստանձնի այդ պաշտոնը: