ՄՐՑԱՇԱՐԸ ԾԱՌԱՅԵՑ ՆՊԱՏԱԿԻՆ

11:17 - 05 Սեպ, 2022

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցեցին  նաև Ռուսաստանի դաշնության տղամարդկանց երկու և կանանց մեկ թիմեր:

12 –ական թիմերի պայքարում առաջին տեղը գրավեցին ՌԴ պատվիրակները: Մրցակարգի համաձայն, գավաթակիր դարձան  երկրորդը ճանաչված Երևանի ՖԿՀՊԻ –ի տղամարդկանց և կանանց  << Վան >>  թիմերը:

 Զրույցի ժամանակ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ասաց, որ << Գրանդ սպորտում >>  անցկացված մրցաշարը ծառայեց նպատակին: ՌԴ թիմերի խաղացողների վարպետությունը  բարձր էր և նրանց հետ մրցելը զգալիորեն բարելավեց մեր մարզիկ – մարզուհիների ընդհանուր խաղային պատրաստականությունը:

Հիրավի, օգտակար է տարբեր երկրների, մարզաձևի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ մրցելը: Հնարավորինս պիտի զարգացնել, հարստացնել նման փորձը և շփումները:  
 

Այլ նորություններ