ՎՍՏԱՀ Է ՆԱԵՎ ՀԱՅԱԶԳԻ ՓՈԼ ՔՐԵՔՈՐՅԱՆԸ

15:37 - 11 Հուն, 2025

Լոս Անջելեսը երեք օր գտնվում էր ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի  ուշադրության կենտրոնում:  Նպատակը 2028թ. օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն էր:

Կազմկոմիտեն  այցելուներին ներկայացրել  է միջոցառման  ռազմավարական հստակ ծրագիրը, ինչպես նաև քաղաքի ենթակառուցվածքների զարգացման նախագծերը և գործառնական պատրաստվածության ներկայիս մակարդակը:  

Այցի կարևոր իրադարձություններից է եղել  մետրոյի նոր հանգույցի բացումը,  որը նախատեսված է բնակիչների անձնական մեքենաներից կախվածությունը նվազեցնելու համար։

ՄՕԿ-ի փոխնախագահ և LA - 28 համակարգող հանձնաժողովի նախագահ Նիկոլ Հովերցը զգուշավոր  լավատեսությամբ է արտահայտվել:

Հոլիվուդ Պարկում  տրվել է  միջազգային հեռարձակման  նոր կենտրոնի շինարարության մեկնարկը: Այն ծառայելու է որպես խաղերի մեդիա կենտրոն և կարևոր դեր կունենա Լոս Անջելեսի օլիմպիական պատմությունը աշխարհին հաղորդելու գործում։

Մեծանում է նաև գործընկերների ֆինանսական աջակցությունը: Առևտրային վեց գործընկերություն նպատակ ունի ներդրումը հասցնել  2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի:  

Այցի ընթացքում Լոս Անջելեսի ղեկավարությունը, նրանց թվում   քաղաքի խոշոր միջոցառումների գործադիր տնօրեն, հայազգի  Փոլ Քրեքորյանը վստահ են, որ խաղերը օգուտ կբերի օլիմպիական մայրաքաղաքի   բնակիչներին:

Հիշեցնենք, որ 34 –րդ ամառային  խաղերը տեղի կունենա 2028թ. հուլիսի 14-30-ը:

 

Այլ նորություններ