ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԵՐԵՔ ԱՍՏԻՃԱՆՈՎ

16:37 - 26 Սեպ, 2022

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է երեք  հորիզոնականով:

ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը`

1. ԱՄՆ - 760.7 միավոր,
2. Իսպանիա – 758.9,
3. Ավստրալիա – 741.1,
4. Արգենտինա – 736.1,
5. Ֆրանսիա – 712.9,
6. Սերբիա – 711.5,
7. Սլովենիա – 703.5,
8. Լիտվա – 673.7,
9. Հունաստան – 670.8,
10. Իտալիա - 647.6 :

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022թ. առաջնության հաղթող:

Այլ նորություններ