ԱՂՋԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՎԵՑ ՄԵԴԱԼ

12:17 - 16 Հուլ, 2025

Սերբիայում, բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, Հայաստանի աղջիկների թիմը նվաճեց չորս  արծաթե և երկու  բրոնզե մեդալ։

Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ)։ 

Նանա Բալասանյանը (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) արժանացան բրոնզե պարգևի:

Նույն առաջնության տղաների ստուգատեսում մեր վեց  բռնցքամարտիկներ մտել են եզրափակիչ  և կպայքարեն հաղթողի կոչման համար:  Նրանք են ՝ 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 50 կգ Տիգրան Կիրակոսյանը, 52 կգ Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ Կարեն Զախարյանը, 60 կգ Սուրեն Կատվալյանը և 75 կգ Էդգար Սուքիասյանը։

Այսօր՝  հուլիսի 15-ին եզրափակիչի ուղեգրի  արժանանալու համար  կմենամարտի  նաև 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը: 

Եզրափակիչ հանդիպումները նախատեսված են վաղը ՝  հուլիսի 16-ին։

Այլ նորություններ