ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

11:27 - 13 Հոկ, 2022

Եվրոպական երրորդ խաղերի կազմկոմիտեն սկսել  է կամավորականների հավաքագրումը:

Կազմկոմիտեի նախագահ Մարտին Նովակը ասել է, որ կամավորականների աշխատանքը  շատ  կարևոր  է խաղերից առաջ, ընթացքում և ավարտին:

Նրանք օգնում   են  պահպանել կապը երկրպագուների, մարզիկների, լրագրողների, մրցավարների, մարզիչների հետ: Կարող են լինել ուսանողներ, աշխատողներ, նույնիսկ՝  տարեցներ: 

Պարտադիր է անգլերենով սահուն հաղորդակցությունը: Անվճար կհատկացվի հագուստ, գաջեթներ,  սնունդ՝ աշխատավայրում, անվճար հասարակական տրանսպորտ, ապահովագրություն, կանցնեն վերապատրաստում և ատեստավորում։ 

Եվրոպական երրորդ խաղերը տեղի կունենա 2023թ. հունիսի 21-ից`  հուլիսի 2-ը: 

 

Այլ նորություններ