ԴՈՒԲԱՅԻ ՌԻՆԳՈՒՄ

10:17 - 02 Դեկ, 2025

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո  / IBA /  Դուբայում այսօր  կմեկնարկի  տղամարդկանց աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ կմասնակցի  հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ժիրայր Սարգսյան (57 կգ), Արթուր Բազեյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արմեն Մաշակարյան (67 կգ), Արարատ Հարությունյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Արտուշ Հովհաննիսյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ)  և Դավիթ Չալոյան (+92 կգ):



Առաջնությանը հայտավորված են 95 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Ստուգատեսի մրցանակային հիմնադրամը ութ  միլիոն դոլար է:

Աշխարհի չեմպիոնը կստանա  300 000, արծաթե մեդալակիրը՝ 150 000, բրոնզե մեդալակիրը՝ 75 000, իսկ 5-րդ տեղ գրավողը՝  10 000 ԱՄՆ դոլար:

Մրցաշարը եզրագիծը կհատի դեկտեմբերի 13 –ին:

 

Այլ նորություններ