ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՝ ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՄԱՍԻՆ

10:48 - 25 Հոկ, 2022

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / անդրադարձել է  Մոնտենեգրոյում  անցած կիրակի ավարտված կանանց Եվրոպայի առաջնությանը:

Համակրանքի ջերմ  խոսքեր է ասվել  մեր երկրի  ներկայացուցիչ, Արմավիրի Դալարիկ գյուղի բնակիչ Անի Հովսեփյանի  մասին: 70 կգ քաշայինների պայքարում  չեմպիոնուհու պատվին արժանացած  հայ մարզուհու հաջողությունը պատմական է համարել ֆեդերացիան: Առանձնացվել է  հեղինակավոր իռլանդուհի Քրիստիան Դեսմոնդի նկատմամբ եզրափակիչում  տոնած հաղթանակը: Ի դեպ, այդ մենամարտի մասին գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց , որ  եզրափակիչի համար խիստ մտահոգ էր: Բանն այն է, որ Անին վատառողջ է եղել և լավ է, որ փաստն աննկատ է մնացել բժիշկներից:

IBA  -ի հրապարակումում  նշվել է նաև   Անիի անցած ճանապարհը ՝  տարիքային տարբեր խմբերի մրցաշարերում:  Զետեղվել   է նաև չեմպիոնուհու լուսանկարը / ձախից երկրորդը /:

Ընդգծենք նաև, որ Անին ընտրվել է բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի մարզիկների կոմիտեի ներկայացուցիչ: 

Այլ նորություններ