ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

15:38 - 10 Նոյ, 2020

<< Պեկին – 2022 >>   ձմեռային  օլիմպիական խաղերի հիմնական մեդիա կենտրոնը լինելու է  նորարարական և կոմպակտ։ Մամուլի հիմնական  և հեռարձակման միջազգային կենտրոները միավորվելու են: Այս մասին հայտնել է  խաղերի ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Սյու Ժիչեն։

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ հեռուստաընկերություններն ու էլեկտրոնային լրատվամիջոցներն օգտագործելու են ավելի կոմպակտ սարքավորումներ, ինչը կնպաստի մեդիատարածքների նվազեցմանը։  Բացի այդ,  գերժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները լրագրողներին հնարավորություն կընձեռեն  լրատվությունը տարածել  անմիջապես մրցավայրերից։

Հիմնական մեդիա կենտրոնը տեղակայվելու է  Պեկինի ազգային համաժողովների կենտրոնում, որտեղ կարող է աշխատել 15 հազար մարդ։  

 

Այլ նորություններ