ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

11:17 - 31 Օգո, 2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / նոր ղեկավարությունը  պաշտոնական առաջին  հանդիպումն անցկացրել է  թեստավորման միջազգային գործակալության (ITA) գործադիր տնօրեն Բենջամին Կոենի հետ:

Քննարկվել են  <<  մաքուր >>  մարզիկների պաշտպանության  և <<   մաքուր >>  սպորտը խթանելու հարցերը: 

Հանդիպմանը մասնակցել են  IWF-ի նախագահ  Մոհամմեդ Ջալուդը,  գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, առաջին փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան և  հակադոպինգային հանձնաժողովի  նախագահ Ռունե Անդերսենը:

Գլխավորը Փարիզի օլիմպիական խաղերի թեստավորման  ( մրցումներում և մրցումներից դուրս ) թեման է եղել:

ITA-ն  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում հանդես կգա նոր, հեղափոխական առաջարկություններով:

Այլ նորություններ