ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ

11:27 - 08 Նոյ, 2022

Օլիմպավանում ավարտին է մոտենում  Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական  հավաքը :  Երեք օր հետո,  վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, թիմը կմեկնի Իսպանիայի  Ալիկանտե քաղաք,  որտեղ կանցկացվի աշխարահի երիտասարդական հերթական առաջնությունը: Ավագ մարզիչը զրույցի ժամանակ ասաց , որ  պատվիրակության կազմում կլինեն նաև  մարզիչներ  Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը,  Արթուր Մելքումյանը  և  բժիշկ Հարություն Պռազյանը:

Մրցաշարը թեև երիտասարդական   է, բայց  արդեն հայտնի է, որ այն կանցնի արտասովոր լարված ու դժվարին պայքարում: Նկատի ունենք այն, որ  մասնակիցների քանակը սահմանափակված չէ և մասնակցության հայտ է  արդեն ներկայացրել  ավելի քան   460 բռնցքամարտիկ: Ասել կուզենք, որ 13 քաշային կարգերից յուրաքանչյուրում, առաջինը ճանաչվելու համար անհրաժեշտ կլինի տանել  առնվազն 5 – 6 հաղթանակ, իսկ  բրոնզի համար ՝ չորս հաղթանակ:

Հայաստանի թիմը  կհամալրվի  11 քաշային կարգ ներկայացնող մարզիկներով.  Թումաս Թովմասյան ՝ 51 կգ, Գոռ Ազիզյան ՝ 54 կգ / երկուսն էլ ՝ Վանաձոր /, Մանվել Պետրոսյան՝ 57 կգ, / Արցախ /, Էրիկ Իսրայելյան՝ 60 կգ, Արթուր Մկրտչյան ՝ 63, 5 կգ / Երկուսն էլ ՝ Երևան /,  Արես Հակոբյան՝  67 կգ / Վանաձոր /, Գարիկ  Անտանոսյան ՝ 71 կգ , Ալիկ Հովհաննիսյան ՝ 75 կգ ,Համլետ Ադամյան՝ 80 կգ .Աղվան Ալեքսանյան ՝ 86 կգ / չորսն էլ Երևան / և Ավետիք Հովակիմյան ՝ 92 կգ / Աբովյան / :

Մասնակիցների  ցանկը  վկայում է, որ  թիմում   բացակայում են   48 կգ և գերծանրքաշային  մարզիկներ:

Ավելորդ չէ նշել, որ մեր հավաքականում կան Եվրոպական ստուգատեսների   հաղթողներ  և մրցանակակիրներ:

 

Այլ նորություններ