Արոնյանը կրկին կիսեց միավորը. Հավակնորդների մրցաշար

22:30 - 25 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ֆաբիանու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 67-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները` Ֆաբիանու Կարուանան և Սերգեյ Կարյակինը, ունեն 7 միավոր:

Մարտի 26-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

Լուսանկարներն`  առաջնության պաշտոնական կայքից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ