Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7 ժամ ձգված պարտիայում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր մրցաշարային աղյուսակի առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիան ձգվեց 7 ժամ և ունեցավ 101 քայլ:
Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:
Լուսանկարը` առաջնության պաշտոնական կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին