ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՆԴԵՍԸ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

12:17 - 15 Դեկ, 2022

Որոշվել  են  « Դաքար-2026 » պատանեկան ամառային  օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները։

Աֆրիկյան մայրցամաքում կայանալիք առաջին օլիմպիական այդ իրադարձության բացման պաշտոնական արարողությունը  տեղի կունենա 2026թ.հոկտեմբերի 31-ին: Մարզահանդեսի փակումը նշանակված է  նոյեմբերի 13-ին: 

Ժամկետները ՄՕԿ-ի գործկոմին  առաջարկվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Քննարկել ու  հաշվի են առել ուսումնական հաստատությունների   դասընթացների ժամանակացույցը, ծրագիրը,  օդերևութաբանական պայմանները, միջազգային մյուս  մարզական  միջոցառումների  անցկացումը և այլն:

« Դաքար -  2026 –ը »   կհամընկնի Աֆրիկայի  երիտասարդության օրվա հետ ( նոյեմբերի 1 ): Այն կարևոր տոն է Սենեգալում, որը դպրոցականներին ավելի շատ ժամանակ կտա մասնակցելու և  խաղերում ներդրում ունենալու համար:

Աշխատանքներ են տարվում նաև մարզական ծրագրի օպտիմալացման ուղղությամբ, ինչի համար խորհրդակցություններ են անցկացվում ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի  և միջազգային մարզական ֆեդերացիաների  հետ։ 

 

Այլ նորություններ