ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

11:47 - 20 Դեկ, 2022

Ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային ասոցիացիայի / ASOIF  / նախաձեռնությամբ Լոզանում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում:  Մասնակցել են  միջազգային մարզական 28  Ֆեդերացիաների ներկայացուցիչներ   և ՄՕԿ –ի  բժշկական փորձագետներ:

Քննարկվել  են  մարզիկների առողջությանը վերաբերող արդիական  խնդիրները,  հոգեկան առողջությանը, մրցումների ժամանակ  բժշկական օգնությանը,  COVID-19  - ի վերջին կանոնակարգերին,  սպորտային տեխնոլոգիաներին, սարքավորումներին,  հետազոտություններին,  վնասվածք ստացած մարզիկներին խաղադաշտից հեռացնելու արձանագրություններին  առնչվող  հարցերը  և այլն:

ASOIF-ի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիթին նշել է վերջին տարիների ձեռքբերումները  և  փորձը :  Նա հույս է հայտնել , որ արդյունավետ քննարկումները օգտակար կլինեն մարզիկներին, քանզի  նրանց առողջության և բարեկեցության պաշտպանությունը ուշադրության կենտրոնում է: 

Հանդիպման ավարտին մի շարք հեղինակավոր փորձագետներ  ներկայացրել են իրենց ուսումնասիրություններն ու փորձը:

 

Այլ նորություններ