Մայիսի 8-11-ը կկայանան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 30-րդ մրցափուլի հանդիպումները։
Այսօր նախատեսված է «Արարատ» - «Վան», վաղը ՝ «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա», «Նոա» - «Փյունիկ», մայիսի 10 –ին ՝ «Շիրակ» - «Ալաշկերտ» և 11 –ին ԲԿՄԱ - «Ուրարտու» մրցամարտերը:
Մրցաշարային աղյուսակը 68 միավորով գլխավորում է «Նոան»: Առաջատարին հաջորդում են «Արարատ-Արմենիան»՝ 57 և «Ուրարտուն»՝ 55 միավոր: