ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

10:47 - 21 Դեկ, 2022

Հունահռոմեական ոճի 78 ըմբիշ մասնակցեց Երևանի  <<  Դինամո >>  մարզադահլիճում անցկացված Հայաստանի առաջնությանը: Դա փաստորեն մրցողների համար տարեվերջյան ստուգատեսը հանդիսացավ:

Մրցավարտից հետո զրուցեցինք մի քանի մասնագետների հետ: Նրանք չդժգոհեցին մարզիկների ընդհանուր պատրաստականությունից: Գոհացրել են մրցաշարին մասնակցած նորեկները: Նշանակում է ազգային հավաքականը լավ համալրում ունի:

Երկրի չեմպիոնի կոչման համար պայքարին, մարզչական խորհրդի որոշմամբ, չմասնակցեցին առաջատարները: Հասկանալի է. եկող տարին նախաօլիմպիական է և միջազգային ասպարեզներում խաղարկվելու են վարկանիշային ուղեգրեր: Պետք է լավ նախապատրաստվել պատասխանատու մրցումներին:

Երկրի չեմպիոններ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և  Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Այլ նորություններ