ՅՈԹՆՅԱԿՆԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

11:07 - 27 Դեկ, 2022

Լեհաստանի Կրակով և Մալոպոլսկա քաղաքներում, 2023թ. կայանալիք Եվրոպական երրորդ  խաղերում,  տեղի կունենա ռեգբի -  յոթնյակների երկար սպասված նորամուտը: Ստուգատեսին կմասնակցեն տղամարդկանց և կանանց  12-ական թիմեր:

Ռեգբի - 7 –ը առաջին անգամ ընդգրկվել է  Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում  և մեծ տպավորություն է թողել:

Մարզաձևը միավորում է տոկունությունը, ինտենսիվությունը և հմտությունը՝  ամենաբարձր մակարդակով: Սպասվում է, որ Կրակովի << Հենրիկ Ռեյման >> մարզադաշտի հանդիսականները  հանդիպումների ընթացքում, լարվածությունից, մրցավեճին  կհետևեն հոտընկայս:  

Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. հունիսի 21- ից հուլիսի 2-ը։ 

 

 

 

Այլ նորություններ