ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

10:57 - 12 Մար, 2024

Պաշտոնական հանդիպումներում  հուսալի խաղ ցուցադրելու և հաջողության հասնելու համար կարևոր է նաև խաղային օղակների  միջև ամուր կապ ստեղծելը,  խաղակցվածություն ապահովելը և այլ որակներ զարգացնելը:Նման նպատակ են հետապնդում նաև ուսումնամարզական հավաքները, ընկերական հանդիպումները . . . 

Մեր մայրաքաղաքում  մարտի 22 –ին  Հայաստանի ֆուտբոլի   հավաքականը  ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Դրանից չորս օր հետո մեր ազգայինը Պրահայում կմրցի  Չեխիայի թիմի հետ, որը բնույթով նույնպես ընկերական է լինելու: 

Այդ մրցամարտերին ընդառաջ  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը արդեն հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)


Հանդիպումներից առաջ մեր մարզիկները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարտի 17 –ից  կընդգրկվեն ուսումնամարզական հավաքում: 

 

 

 

Այլ նորություններ