ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

15:27 - 23 Հուն, 2023

Ուզբեկստանի  մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք  տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկին  մնացել է  100 օր: Այն կանցկացվի 2023թ.  մայիսի 1-ից մինչև մայիսի 14-ը: Կմասնակցեն աշխարհի լավագույն բռնցքամարտիկները ՝  13 քաշային կարգերում:

Առաջնությունն ունի ռեկորդային մրցանակային  հիմնադրամ:  Սա զգալիորեն  կխթանի մարզաձևի հեղինակությանը:  

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA /   հայտնում է, որ չեմպիոնները  կստանան 200,000, երկրորդ մրցանակակիրները ՝  100,000, իսկ բրոնզե մեդալակիրները ՝ 50,000 ԱՄՆ դոլար:  

 

Այլ նորություններ