Ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Էլ Սալվադորի և Գվատեմալայի հետ

16:35 - 30 Մար, 2016

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի:

Հայաստանի ազգային հավաքականը մայիսին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Էլ Սալվադորի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այլ նորություններ