ՍԿՍԵՑ ԱՇԽԱՏԵԼ ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

12:17 - 14 Մար, 2023

Լեհաստանում 2023թ.  Եվրոպայի երրորդ ամառային  խաղերին նախորդող 100 օրը նշելու համար, երեկ, Կրակովի կենտրոնում  գտնվող Յան Նովակ Յեզիորանսկի հրապարակում, տեղադրվել է   հետհաշվարկի ժամացույցը և մեկնարկել է տոմսերի նախնական վաճառքի ակցիան։ 

ԵՕԿ –ի  համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ  նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և վստահություն է հայտնել,  որ  Լեհաստանում, կազմկոմիտեի  քրտնաջան աշխատանքի շնորհիվ, տեղի կունենա եվրոպական  լավագույն խաղերը:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է  հունիսի 21-ին, Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:  

Լեհաստանի շատ քաղաքներում, ընդհանուր առմամբ 20000 LCD էկրաններ արդեն գովազդում են խաղերը և այդ մասին մարդիկ տեղեկացվում են նաև Կրակովի օդանավակայանում ՝ ձայնային հայտարարությունների միջոցով: 

Եվրոպական երրորդ ամառային խաղերը կանցկացվի   հունիսի 21-ից հուլիսի 2-ը։  Ստուգատեսում ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ կխաղարկեն մեդալները 26 մարզաձևերում:

 

Այլ նորություններ