Կայացան Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լեռնային Արցախ»-«Փյունիկ»՝ 0:6, ԲԿՄԱ-«Ուրարտու»՝ 0:2, «Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 3:0, «Վան»-«Արարատ-Արմենիա»՝ 1:2, «Նոա»-«Արարատ»՝ 2:1:
Հաջորդ տուրը կմեկնարկի մարտի 31-ին:
Առաջնությունում ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով մարտի 25 –ին Երևանում Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք խաղին:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը 26 ֆուտբոլիստ է ընդգրկել ուսումնամարզական հավաքում: Ի դեպ, այսօր՝ մարտի 20 –ին, ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում ֆուտբոլիստները բաց մարզում կանցկացնեն:
Հավաքը կավարտվի մարտի 28 –ին: Այդ օրը մեր թիմը կհուրընկալի Կիպրոսի հավաքականին:
Նշած հանդիպումները տեղի կունենան մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: