Օլիմպավանում երեկ տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց բասկետբոլի առաջնության կիասաեզրափակիչի առաջին հանդիպումը: «Ֆոքսիսը» մրցեց «Ուրարտուի» հետ և առավելության հասավ 83:74 հաշվով:
Այդ խաղում դիպուկությամբ աչքի ընկավ ֆոքսիսցի բասկետբոլիստ Հայկազ Գրիգորյանը, որը վաստակեց 31 միավոր:
Նշած թիմերի պատասխան մրցավեճը նշանակված է վաղը՝ մարտի 21-ին: Եթե «Ֆոքսիսը» կրկին հաղթի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտության դեպքում կանցկացվի լրացուցիչ հանդիպում:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կկայանա այսօր: Միմյանց հետ կմրցեն ԲԿՄԱ-ն և «Էրեբունին»: Օլիմպավանում մեկնարկը կտրվի ժամը 22. 15-ին: