Վաղը Մոսկվա կմեկնի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը: Պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի և փորձառու մասնագետ Վովիկ Խոջոյանի ղեկավարությամբ մեր վեց տղաներ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն մարզաձևի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարին:
Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Դավիթ Հովսեփյանը , Կարեն Սարգսյանը, Զավեն Արզումանյանը / երեքն էլ ՝ 58 կգ /, Էմիլ Ստամբուլյանը / 64 կգ /, Ալեքսան Ստեփանյանը / 79 կգ / և Դավիթ Գրիգորյանը / 88 կգ /:
15 երկրների շուրջ 250 մարզիկ – մարզուհիներ յոթական քաշային կարգերում կվիճարկեն մարզական / տղամարդիկ և կանայք / ու մարտական սամբոյում խաղարկվող մրցանակները: