Հայտնի են վարկանիշային մրցաշարին մասնակցող հայ բռնցքամարտիկների անունները

16:15 - 05 Ապր, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

Վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

«Մարզիկները շատ լավ են տրամադրված՝ մարտական: Վախի և տագնապի զգացում նրանք ի սկզբանե չեն էլ ունեցել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 7-18-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում:

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ