ԲԱՉԿՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՔԱՅԼԸ

15:07 - 10 Մայ, 2023

Բռնցքամարտի աշխարհի առաջնության տաշքենդյան ստուգատեսում քառորդ եզրափակիչ մտած Հայաստանի երեք պատվիրակներից առաջինը կիսաեզրափակիչ անցավ և իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մրցանակակիր, օլիմպիական խաղերի բրոնզե դափնեկիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը/ 63 , 5 կգ /:

Մեր անվանի վարպետը  կոլումբիացի Մանուել Վիաֆարայի նկատմամբ հաղթանակ տոնեց  միավորների բացահայտ առավելությամբ:  

Հուսանք, որ Հովհաննեսի հաջողությունը այսօր կկրկնեն նաև Նարեկ Մանասյանը / 92 կգ /  և  Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /:

 

Այլ նորություններ