ՄԱՆԱՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՂԹԵՑ

16:47 - 10 Մայ, 2023

Տաշքենդում, բռնցքամարտի աշխարհի  առաջնությունում,  մեդալակիր դարձավ նաև  Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրա առջև քառորդ եզրափակիչում  զենքերը վայր դրեց իսպանացի Էմանուել Ռեյեսը:

Կարծում ենք Նարեկը չի բավարարվի << բրոնզով >> և եզրափակիչի ճանապարհին աբովյանցի հերկուլեսը դարձյալ հաղթանակած կիջնի ռինգից: Այդ են նրանից սպասում բազմամիլիոն հայ մարզասերները:

Սպասում ենք նաև  քիչ հետո  անցկացվելիք Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային  Ռաֆայել Հովհաննիսյանի մրցելույթին: Նրա մրցակիցն է վրացի Գեորգի Կուշիտաշվիլին:

 

Այլ նորություններ