ՎՍՏԱՀԵԼ Է ՄՕԿ – Ը

11:17 - 26 Մար, 2026

66-ամյա Լաուրա –Ռիկի  Չինչիլան   2010-2014թթ.  եղել է Կոստա Ռիկայի առաջին կին նախագահը: Նա  ՄՕԿ-ի անդամ է 2019թ.: 2021 –ից  աշխատել է Էթիկայի հանձնաժողովում, իսկ 2022 –ից ՝ հասարակայնության հետ կապերի և կորպորատիվ հաղորդակցությունների հանձնաժողովում։

Կոստառիկացին նաև զգալի ներդրում է ունեցել Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման գործում։

Չինչիլան կդառնա ՄՕԿ-ի երրորդ մշտական դիտորդը ՄԱԿ-ում՝  փոխարինելով կոլումբիացի Լուիս Ալբերտո Մորենոյին, որը պաշտոնավարում էր 2019 թվականից։

ՄՕԿ-ի մշտական դիտորդի պաշտոնը ՄԱԿ-ում հաստատվել է 2007 թվականին՝  իբրև սպորտային քաղաքականության և դիվանագիտության խաչմերուկ: 2009- 2019թթ.  այդ պաշտոնը զբաղեցնում էր իտալացի Մարիո Պեսկանտեն:

Դիտորդի պարտականությունների մեջ են մտնում երկու միջազգային կազմակերպությունների միջև կապերի ամրապնդումը, սպորտի խաղաղապահ և սոցիալական դերերի բարձրացումը և այն միջազգային կապերի կառուցման գործիքի վերածելը: Օրինակ՝ ՄՕԿ դիտորդի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը բանաձև է ընդունում, որով հայտարարում է օլիմպիական զինադադարը:

 «Ես խորապես շնորհակալ եմ ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրիին վստահության համար», - ասել է Չինչիլան։ «Իմ կարծիքով, սպորտը ոչ միայն հզոր կատալիզատոր է ազգերի միջև խաղաղության և միասնության համար, այլև մարդկային առաջընթացի շարժիչ ուժ»։

Այլ նորություններ