ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ . . .

10:47 - 17 Մայ, 2023

Եվրոպայի ամառային երրորդ խաղերին մասնակցող Հայաստանի պատվիրակության կազմը շարունակում է համալրվել: Արդեն հայտնի են հրաձգության, թեքբոլի, կարատեի, աթլետիկայի և թաեքվոնդոյի մրցումների մասնակից հայաստանցի մարզիկների անունները: Շարքը խտացնում են նաև ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը, Ալիսա Զաքարյանը և մուայթայիստներ  Գոռ Սարգսյանը / 67 կգ /, Արմեն Գրիգորյանը / 71 կգ /, Լուսի Տեր Դավթյանը / 63, 5 կգ /:  

Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ամառային  երրորդ խաղերի մեկնարկին մնացել է 35 օր:

 

Այլ նորություններ