Ամառային օլիմպիական միջազգային մարզական ֆեդերացիաների ասոցիացիան (ASOIF) 40 տարեկան է։ Այդ կազմակերպությունը ստեղծվել է 1983թ. մայիսի 30-ին:
ASOIF-ը ստեղծել են 21 հիմնադիր անդամներ: Նրանցից յուրաքանչյուրը ղեկավարում էր 1984թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում ընդգրկված մարզաձևերը:
Ասոցիացիան ամառային օլիմպիական ֆեդերացիաների առաջընթացի շահեր է հետապնդում:
Տարեդարձի կապակցությամբ ASOIF- ը թողարկել է հրատարակություն՝ «40 Years of ASOIF 1983-2023» վերնագրով, որն ընդգծում է ասոցիացիայի պատմությունը, ձեռքբերումները, ներկա, ապագա մարտահրավերները և բոլոր անդամ ֆեդերացիաների զարգացումը:
ASOIF-ի առաջին և այժմյան նախագահներն են իտալացիներ Պրիմո Նեիբոլոն և Ֆրանչեսկո Ռիչի Բիթին:
Ի դեպ, վաղը, Լոզանում կմեկնարկի ասոցիացիայի 47 –րդ գլխավոր համաժողովը, որը կնշի կազմակերպության 40 –ամյակը