Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է ՀՀ շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին՝ կնոջ Արիանա Կաոլիի մահվան կապակցությամբ․
<< Ցավով իմացա, որ ծաղկուն հասակում կյանքին հրաժեշտ է տվել ՖԻԴԵ –ի կանանց միջազգային վարպետ, հայ ժողովրդին ու Հայաստանին անմնացորդ նիրված Արիանա Կաոլին։
Այդ ծանր կորստի համար վշտակցում եմ Արիանայի սիրելի ամուսնուն ՝ մեր անվանի գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին։
Արիանայի հիշատակը միշտ վառ կմնա հայոց մարզաշխարհի մարդկանց, մասնավորապես ՝ շախմատասերների հիշողությունում >>։